Մարդը կարող է միայնության մեջ ձեռք բերել ամեն ին՝ բայց ոչ բնավորություն:
Մեր իրական կրքերը եսասեր, շատ եսասեր են:
Իրական գեղեցկությունը միշտ պետք է ճշմարիտ լինի:
Սիրո հաճույքները համամասնական են մեր վախերին:
Միայն հզոր ուղեղները կարող են իրենց հասարակ ոճ թույլ տալ:
Մարդը, որը խոսում է իր սիրավեպերի մասին, դրանով իսկ ապացուցում է, որ անիրազեկ է սիրուց և առաջնորդվում է միայն փառամոլությամբ:
Ես չեմ կարծում, որ այնքան իմաստուն եմ, որ սիրեմ այն, ինչ տգեղ է:
Կարևոր չէ, որ չես սիրում ինձ. ես կարող եմ սիրել երկուսիս փոխարեն:
Ես սիրում եմ նրա գեղեցկությունը, բայց վախենում եմ նրա մտքերից:
Իմ կյանքի ամենակարևոր բիզնեսը սերն է եղել, ես անգամ կասեմ, որ այն թերևս միակն էր:
Սերն ասես տենդ լինի, որն անկախ մեր կամքից գալիս և գնում է. սիրո հարցում չկան տարիքային սահմանափակումներ:
Կորստի մասին հիշողությունը միշտ առավել է թվում այն ամենից, ինչը մենք կարող ենք սպասել ապագայից:
Հաջողության հասնելու միակ ճանապարհը՝ փորձել մնալ այնպիսին, ինչպիսին, որ կաս:
Մեր կյանքի մեծ մասը ծախսվում է սխալների և հիմար արարքների վրա, զգալի մասն անցնում է ոչինչ չանելով, և գրեթե ողջ կյանքը կայանում է նրանում, որ մենք չենք անում այն, ինչ պետք է անենք:
Գրողը չպետք է մտածի քննադատության մասին ճիշտ այնպես, ինչպես զինվորը չպետք է մտածի հիվանդանոցի մասին:
Ուղեղի ճկունությունը կարող է փոխարինել գեղեցկությանը:
Կատարյալ կինը պետք է հյուրասենյակում տիկին լինի, իսկ անկողնում՝ անբարոյական:
Սերը ներում է ամեն ինչ՝ բացառությամբ կամավոր բացակայությունից:
Սերը մի ֆանտաստիկ ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն, որ մոտ գաք և պոկեք այն անդունդի եզրից:
Կնոջ դեպքում չափազանց անկեղծ լինելը հավասրաազոր է մարդկանց առջև առանց զգեստի հայտնվելուն: