Երգչուհի Սյուզի Մելիքյանը, որը տարիներ առաջ սկսեց զբաղվել դիմահարդարմամբ և աշխատում էր գեղեցկության սրահում, հիմնել է իր սրահը։ Tert.am Life-ի հետ զրույցում Սյուզին պատմել է ինչպես իր բիզնեսի, այնպես էլ նորաձևության ոլորտում գործունեություն ծավալելու և երգչուհու կարիերայի մասին։
«Վաղուց էի ծրագրում դիմահարդարման իմ սրահը բացել։ Ի վերջո, իրականացրի ցանկությունս,– ասաց երգչուհին, որի համար բիզնեսի կառավարումը նոր ոլորտ է, –Սա նոր հարթակ է, որին լիարժեք տիրապետելու համար ես սովորում եմ իմ փորձառու ընկերներից։ Տեսակով այնպիսին եմ, որ երբեք չեմ դադարում սովորել։ Իհարկե, բարդություններ կլինեն, բայց ես դրանցից չեմ վախենում։ Դեռևս շատ լուրջ բարդություն չեմ ունեցել, առավել ևս, սա կանացի բիզնես է, կառավարումը շատ դժվար չէ»։
Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե սեփական բիզնեսը որքանով է շահավետ իր համար։ Սյուզին նկատեց, որ թեև սա բիզնես է, ինքն ընկալում է որպես սիրելի գործ։ «Եթե շահավետությանը նայես, ոչինչ չես հիմնի։ Ֆինանսական կողմը կա, ու մենք ամեն ինչ անում ենք, որ աճի։ Որևէ բան չի կարող հենց սկզբից մեծ ֆինանս բերել։ Կարևորն այն է, որ սիրես աշխատանքդ։ Այդ դեպքում այն սկսում է աճել։ Եթե ես ներկայացում եմ պրոդուկտ, այնպիսի աշխատանք եմ անում, որը կունենա արդյունք։ Ունեցածս եկամուտը ներդնում եմ իմ գործի մեջ,- ասաց նա, ինչ վերաբերում է ֆինանսական կայունությանը, նկատեց, որ երգարվեստով էլ է գումար աշխատում,- Ես ինքնուրույն գումար աշխատել սկսել եմ դեռևս 16 տարեկանից, որովհետև երգարվեստով միշտ կարողացել եմ գումար վաստակել»։
Ամբողջությամբ՝ life.tert.am