Վարուժան Բաբաջանյանի գրառումներից. «Էս բորշը դուք եք եփել, ումից եք նեղանում… Տարիներ շարունակ տարբեր ամբիոններից կրքեր եք բորբոքել, թե բա մեր հաշվին պրեմիաներ են բաժանում, պադավատներ են տալիս, կոնյակներ են առնում… Հիմա, փաստորեն, պարզվում ա, որ դա պետք ա, որ աշխատավարձերը քիչ են, բլա, բլա… Որովհետև արդեն իրենք են ստացողը…
Իսկ իրականում պետության անհրաժեշտությունների մեջ են և պրեմիան, և պադավատը, և կոնյակը… Ու ՛՛մեր հաշվին՛՛ ասողներից շատերը էն մարդիկ են, ովքեր սաղ կյանքը սպասել են, որ հեսա թալանած փողերը հետ կբերեն ու իրանց կմնա թինկը տալ, ծամել, վայելել, քամակը պրիցելով բռնել օճորքի լամփուչկին ու աշխարհքից գոհ զմփացնել…
Հա, ու մեկ էլ, արդեն շատ տափակ, պրիմիտիվ ու ծիծաղելի ա էն մանկամիտ պնդումը, թե բա՝ էն վախտ թալանում էին, լափըմ էին, դրա հըմար պրեմիա չկար, հըմիկ մենք մաքուր ենք, ինքնախրախուսվում ենք… Դուք գիտե՞ք խի եք մաքուր… Որովհետև խորը և համապարփակ լոքշից հետո միանգամից պադավատ, ախրանա ու պրեմիա եք ստացել… Ցանկացած քուչում պպզած միջին վիճակագրական սեքսահովիտցի տեսականորեն նույնքան մաքուր ա ու որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ չկա, որովհետև ֆինանսական շուկայի հետ մաքսիմալ շփումը եղել ա կողքի բուդկից կապույտ Գառնի առնելը…
Ու հիմա հատիկ – հատիկ ձեր դռանը չոքում ա տարիներ շարունակ տարբեր ամբիոններից ձեր սատկացրած թեմաները՝ արագաչափեր, պադավատներ, պրեմիաներ, կոնյակներ… Էս ա, ձեր սրած բիզն ա, ինչ կարող ենք անել…
Ու, ցավոք, գնալով իրականություն ա դառնում իմ նախկինում արտահայտած տպավորությունը… Էն ավտոյի պահով… Դե էն էլի… Որ թաքուն երեխեքը գարաժից հանում են, բայց քշել չգիտեն… Առայժմ սպուսկ ա, գնում ա…
Թե առաջը անդունդ կլնի, թե մի պադյոմ, որ գոնե իներցիայով կանգնի էդ ավտոն՝ հայտնի չէ…
Հուսամ՝ կկանգնի…
Գոնե…»: