
Անցնող շաբաթ մեկնարկեցին 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները, որին ուշի ուշով հետևում էր ողջ հայությունը` Հայստանում, Արցախում և Սփյուռքում:
Ազգայի ժողովի աշխատանքների մեկնարկի ու տնտեսական հեղափոխության մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ:
Անդրադարձանք նաև խորհրդարանի դերին: Հայտնի է, որ մեզանում փոքր թիվ չեն կազմում այնպիսի օրենսդրական նախաձեռնությունները, որոնք մեր երկրին պարտադրվում են դրսից` տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից: Դրանք ուղղակիորեն թարգմանվում ու մատուցվում են ՀՀ խորհրդարանին, օրենքներ, որոնք շատ հաճախ իրենց բովանդակությամբ համահունչ չեն մեր իրականությանը, այդ թվում և մեր մտածողությանը: Ի զորո՞ւմ է, արդյոք, այս խորհրդարանը հրաժարվել այդ վտանգավոր գործելաոճից: