«1908-ին Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

«1908-ին Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«1908-ին Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը.

Կոմիտասն իր ղեկավարած երգչախմբով համերգ տվեց Երևանում 1908 թվականի փետրվարի 22-ին Ջանփոլադյանի (ընդունված էր ասել նաև Կլուբի) թատրոնում, որը խորհրդային տարիներին հայտնի էր որպես Սպայի տուն (քանդվել է 2005-ին):

Ինչպես վկայել են ժամանակակիցները, Կոմիտասի երևանյան համերգին դահլիճը լեփ-լեցուն է եղել: Այստեղ է հավաքված եղել քաղաքի հասարակության ողջ սերուցքը՝ Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանի և քաղաքային դումայի պատգամավորների գլխավորությամբ:

Համերգին Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 80 հոգանոց քառաձայն երգչախումբը կատարել է մեծ երգահանի կողմից մշակված ժողովրդական երգեր:

Լուսանկարը` Արմեն Երիցյանի, ՀԲԸՄ-ում կազմակերպված ցուցադրությունից»:



Նման նյութեր