
Գերնսիի ոստիկանությունը թվիթերյան միկրոբլոգի միջոցով հաղորդագրություն է տարածել, որ որոնողական աշխատանքների օպերացիան դեռ արդյունք չի տվել:
Որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները մեկ գիշերով: Այն կվերսկսվի վաղն առավոտյան:
Հիշեցնենք, որ Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը Նանտից Քարդիֆ ճանապարհին անհետացել էր երեկ` հունվարի 22-ի երեկոյան:
Գերնսի կղզու ոստիկանությունը հաղորդել է, որ ինքնաթիռը հարկադրված վայրէջք է խնդրել, երբ եղել է մոտ 1500 մետր բարձրության վրա: Մոտ 700 մետր բարձրության վրա ինքնաթիռի հետ կապը կորել է։