Օրենքով գող Արթուր Ղարիբյանին (Կրասնոդարսկի) Մոսկվայում ձերբակալել են. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Օրենքով գող Արթուր Ղարիբյանին (Կրասնոդարսկի) Մոսկվայում ձերբակալել են. armeniasputnik.am

Մինչև 2000-ականների կեսերը Արթուր Ղարիբյանն այդքան էլ ակտիվ չէր գողական ասպարեզում։ Բազմիցս բարձրացվել է նրան լիազորություններից զրկելու հարցը։ 2012 թվականին Արթուր Կրասնոդարսկուն քիչ էր մնում գահընկեց անեին սոչիեցի օրենքով գող Գոչոյի հետ ունեցած կոնֆլիկտից հետո։

Քրեական հեղինակություն Արթուր Ղարիբյանը, որը քրեական աշխարհում ավելի հայտնի է որպես օրենքով գող Արթուր Կրասնոդարսկի (նաև Ղարիբ), բերման է ենթարկվել Մոսկվայում մի քանի օր առաջ, հայտնում է «Էքսպրեսը»։

Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները 44-ամյա Ղարիբյանին բռնել են «Շեֆ kebab & steak» ռեստորանի մոտ, որը գտնվում է Մոսկվայի Սմոլենսկայա-Սեննայա հրապարակում։ Նրա մոտ 4 գրամ մեթադոն տեսակի թմրանյութ են հայտնաբերել։

Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու մեջ։ Եթե իրավապահներին հաջողվի ապացուցել Ղարիբյանի մեղքը, ապա նրան մինչև 10 տարի ազատազրկում է սպառնում։

Արթուր Ղարիբյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 27-ին Բաքվում։ Ինչպես գրում է «Փրայմ Քրայմ» պորտալը, Արթուր Ղարիբյանը գողական ընտանիքում ներառվել է միաժամանակ Ալիկ Մինալյանի հետ Դաթո Տաշկենտսկու խորհրդով։ Արթուր Կրասնոդարսկուն թագադրելու համաձայնություն են հայտնել այժմ հանգուցյալ Դեդ Հասանն ու Զաքար Քալաշովը, որն ավելի հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ (վերջերս Ռուսաստանում նրան դատապարտել էին երկարատև ազատազրկման)։

Սկզբում, ազգային պատկանելությունից և բանտային փորձի բացակայությունից բացի, Արթուրին ու Ալիկին ամուր ընկերությունն էր կապում, սակայն հետագայում, ներկլանային հաշվեհարդարների (որոնց գլխավոր շարժիչ ուժը Արմեն Կոնևսկոյն էր համարվում) հետևանքով, Ալիկը փոքրամասնություն կազմեց, այնուհետև նրան գահընկեց արեցին և սպանեցին։ Ընդ որում` Արթուրը անմիջական մասնակցություն ուներ Մինալյանի ճակատագրում, սակայն անփորձ լինելու պատճառով մնում էր իր ավելի փորձառու գործընկերների ստվերում։

Մինչև 2000-ականների կեսերը Արթուր Ղարիբյանն այդքան էլ ակտիվ չէր գողական ասպարեզում։ Ավելին, բազմիցս բարձրացվել է նրան լիազորություններից զրկելու հարցը։ 2012 թվականին Արթուր Կրասնոդարսկուն քիչ էր մնում գահընկեց անեին սոչիեցի օրենքով գող Գոչոյի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Ասեկոսեների համաձայն` Ղարիբյանին իր իրավունքները վերականգնել օգնեց Մերաբ Ջանգվելաձեն։ Հետագայում Արթուրը մտերմացավ Ասատրյանների հետ, մասնավորապես, Էդիկի հետ, որի հետ Մոսկվայում ընդհուպ մինչև կալանավորումը սերտ կապ էր պաշտպանում։

Արթուրն առաջին անգամ բանտում հայտնվել է 2010 թվականին, կրկին խոշոր չափերով մեթադոն տեսակի թմրանյութ պահելու մեղադրանքով։ Սակայն մոտ 4 ամիս անց, ազատության մեջ հայտնվեց` պայմանական ժամկետ ստանալով։

Շուտով պայմանական պատիժը խախտելու համար Ղարիբյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։  Անցած տարվա հունվարին Արթուրին ձերբակալեցին Կիպրոսում, սակայն դատարանի ճանապարհին նրան հաջողվեց փախչել։

armeniasputnik.am



Նման նյութեր