
«Կալաշնիկով» կոնցեռնն ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել է «Կոմերսանտ» թերթը:
«Պարտավորագիրն ստորագրված է, առայժմ մենք պատրաստում ենք ոչ մեծ խմբաքանակ, որում կլինի մոտավորապես 50 ինքնաձիգ: Դրանք կդիտեն, կփորձեն գործնականում, և, հուսով ենք, կշարունակեն գնել»,- ասել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրևը հրատարակությանը տված հարցազրույցում:
Նա նաև ճշտել է, որ Հայաստանը կդառնա արտասահմանյան առաջին երկիրը, որը կգնի ԱԿ-12 ինքնաձիգներ: