Հրապարակվել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. Միկրոձեռնարկությունները կազատվեն հարկերից
Advertisement 1000 x 90

Հրապարակվել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. Միկրոձեռնարկությունները կազատվեն հարկերից

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

Հրապարակված փաթեթով սահմանվում է միկրոձեռնարկատիրություն հասկացությունը: Նախագծերի փաթեթի համաձայն՝ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտ­րա­յին կազ­­մա­կերպությունը և ֆիզիկական անձը, որի նախորդ հարկային տարվա ընթաց­­­քում գոր­ծու­նեու­թյան բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերա­­­զան­ցել 24 միլիոն դրամը: Միկրոձեռնարկատիրությունն ազատվելու է բոլոր տեսակի հարկերից, իսկ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու է ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ, որը համարվում է եկամտային հարկի գծով վերջնա­կան հար­կա­յին պարտավորություն:

Նախագծերի փաթեթով սահնմանվել է նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնք չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Դրանք են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերու­թյուն­ները, ներ­դրու­մային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մաս­նա­կից­­ները, գրա­վատ­ները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրո­կե­րա­­յին առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոն­դերը, ֆոն­դերի կառա­վարիչ­ները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտար­ները, խաղատ­ների, շահումով խաղերի կամ վիճա­կախաղերի կազմակերպման գործու­նեություն իրականացնողները, խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժե­­­նե­­րա­կան, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառա­յու­­թյուն­ներ, տեղե­կատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդ­­հան­րացման) և փոխանց­ման (հաղորդման), գիտահետազոտական, փորձա­րա­րական-կոնստ­­րուկտորական և փոր­ձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխա­տանք­­ներ, ինչպես նաև սույն ենթա­կետում նշված ծառայություններին համանման այլ ծառա­­յություններ մատուցողները:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վար­չա­­կան սահ­մաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոն­նե­րում և տոնա­վա­ճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազ­­­մա­կեր­պու­թյուն­ներն ու անհատ ձեռնարկատերերը:  Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահա­գործ­ման կանոն­ների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տար­վան հաջոր­դող հարկային տարվա ավարտը:

Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև գործունեության տեսակները, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրու­թյան սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Դրանք են.

կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
հագուստի արտադրություն և նորոգում
գլխարկների արտադրություն և նորոգում
գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
թիթեղագործական գործունեություն
Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
Լեզուների ուսուցման դասընթացներ
Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
Ստեղծագործական գործունեություն
Խնջույքավարների գործունեություն
Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
Դարբնոցային գործունեություն
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում: