Երևանում կկառուցվեն մետրոյի կայարաններ և ճոպանուղի. Արթուր Մեսչյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանում կկառուցվեն մետրոյի կայարաններ և ճոպանուղի. Արթուր Մեսչյան. armeniasputnik.am

Մեսչյանը հաղորդեց, որ նախագծով կփոխվի ճոպանուղու ուղղությունը և կայարանների քանակը։ Քաղաքում կլինեն երկու կայարաններ, սակայն խնդիրներ կան կայարանների հետ, քանի որ քաղաքը խիտ կառուցապատ է։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ Երևանում կսկսվի նոր ճոպանուղու և մետրոյի կայարանների շինարարություն։

Նրա խոսքով` Երևանում ձեռնտու չէ երկու վեցտեղանոց խցիկներով ճոպանուղին, քանի որ դրանով տրանսպորտային հարցը չի լուծվի։

«Անհրաժեշտ է 12-14 տեղանոց բազմամոդուլ ճոպանուղի։ Նորքի զանգվածի համար մետրոն անիրական որոշում է, տրանսպորտային լուծում կարող է լինել ճոպանուղին»,- ասաց նա։

Մեսչյանը հաղորդեց, որ նախագծով կփոխվի ճոպանուղու ուղղությունը և կայարանների քանակը։ Քաղաքում կլինեն երկու կայարաններ, սակայն խնդիրներ կան կայարանների հետ, քանի որ քաղաքը խիտ կառուցապատ է։

Բանակցություններ են ընթանում իտալական և շվեյցարական ներդրողների հետ, կանցկացվի մրցույթ, բոլոր ընկերությունները կներկայացնեն իրենց առաջարկները։ Ճարտարապետի խոսքով` հետաքրքրված են չորս լուրջ ընկերություններ։

Արթուր Մեսչյանը տեղեկացրեց, որ ծրագրում է մետրոյի կայարան կառուցել Աջափնյակ վարչական շրջանում։

«Պատրաստում ենք նախագիծ` հաշվարկներով և ճարտարապետական լուծումներով, որը կներկայացնենք կառավարություն։ Մետրոն ռազմավարական օբյեկտ է, այն ուղղակի տրանսպորտ չէ, Աջափնյակի գծի վրա արդեն ծախսվել է 150 միլիոն դոլար»,- ասաց նա։

Նրա խոսքով` մետրոյի համար միշտ փող կգտնվի։ Արդեն կան ներդրողներ, մշակված է լուրջ և բարդ համակարգ։ Լրագրողների հարցին, թե որքանով են իրատեսական այդ երկու նախագծերը, Մեսչյանը հայտարարեց. «Իրատեսական են, ջան»։

armeniasputnik.am