
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է մետրոպոլիտենի նոր կայարաններ ստեղծել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Մենք նախատեսում ենք նոր կայարաններ կառուցել, արդեն ծրագիրը կա: Աջափնյակում 2 կայարան է նախատեսվում ունենալ»,- նշեց Մեսչյանը և հավելեց, որ դեռևս կսահմանափակվեն ամենաստրատեգիական գծով՝ Աջափնյակը կապելով մայրաքաղաքի կենտրոնի հետ:
Նա ընդգծեց, որ հետագայում գուցե Դավիթաշեն վարչական շրջանում նույնպես կառուցվի, սակայն դա ավելի ուշ կլինի, քանի որ մեծ գումարներ են պահանջվում այդ ամենի համար: