Մալայզիայի նոր թագավոր ընտրվեց սուլթան Աբդուլա Սուլթան Ահմադ Շահը
Advertisement 1000 x 90

Մալայզիայի նոր թագավոր ընտրվեց սուլթան Աբդուլա Սուլթան Ահմադ Շահը

Մալայզիայի նոր թագավոր է ընտրվել Փահանգի նահանգի կառավարիչ սուլթան Աբդուլա Սուլթան Ահմադ Շահը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Սպասվում է, որ միապետը պաշտոնապես գահ կբարձրանա հունվարի 31-ին: Մալայզիայում թագավորն ընտրվում է հինգ տարով:

Associated Press գործակալությունը նշում է, որ Աբդուլա Սուլթան Ահմեդ Շահը հանգուցային դեմք է մի քանի միջազգային մարզական կազմակերպություններում, մասավորապես, նա ՖԻՖԱ-ի խորհրդի անդամ է: Թագավորի թեկնածության քվեարկությունը կայացել է Մալայզիայի, որը բաղկացած է 13 նահանգներից, կառավարիչների խորհրդաժողովում:

Ձայնի իրավունք ունեն խորհրդաժողովի միայն ինը մասնակիցներ, հենց նրանք էլ կարող են թագավոր ընտրվել: Ապագա թագավորն ընտրվում է հերթով՝ նահանգների ցուցակի համաձայն, որը կազմվել է 1957 թվականին: Հավելենք, որ Մալայզիայի նախորդ թագավոր Մուհամեդ V-ը, որն ընտրվել էր 2016 թվականի ձմռանը, թագավորի լիազորություններն անսպասելիորեն վայր է դրել հունվարի սկզբին՝ ըստ որում մնալով երկրի Քելանթանի նահանգի կառավարիչ:

 



Նման նյութեր