Երևանը պետք է մաքրել էլեկտրական լարերի և գազի խողովակների սարդոստայնից։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ քաղաքն արդեն այդ խողովակների սարդոստայնի մեջ թաղված է, սակայն այս խողովակները հողի տակ թաղելն ու այնտեղ միացումներն անելն էլ բավականին ծավալուն և բարդ աշխատանք է.
«Փողոցների կահավորման ծրագրի շրջանակներում նախատեսվում է քարապատել փողոցները, այդ խնդիրն էլ կարելի է լուծել։ Երևանը պետք է մաքրել էլեկտրական լարերի և գազի խողովակների սարդոստայնից»,– նշեց նա։