Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունում Է սոցիալական ցանցերի դրական դերը, սակայն նախազգուշացնում Է, որ դրանք կարող են պարունակել նաեւ որոշակի վտանգներ, ուստի պատասխանատվություն են պահանջում օգտատիրոջ կողմից: Այդ մասին ասված Է Սուրբ աթոռի մամուլի ծառայության՝ հունվարի 24-ին հրապարակված պապական ուղերձում, որն արվել Է Սոցիալական հաղորդակցումների համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Հարկ Է ընդունել, որ սոցիալական ցանցերը, մի կողմից՝ ծառայում են մերձեցմանը, համերաշխությանը, միմյանց օգնելուն, մյուս կողմից՝ թույլ են տալիս չարաշահել անձնական տվյալները քաղաքական կամ տնտեսական օգուտներ ստանալու նպատակով՝ քամահրելով մարդու իրավունքները»,-ասված Է Ֆրանցիսկոսի ուղերձում:
«Հասարակությունը, ինչպես եւ Ցանցը, պատասխանատվության վրա հիմնված ուշադիր երկխոսություն են պահանջում այդ հաղորդակցման լեզվի օգտագործման հարցում: Առայժմ Ցանցը չի կարելի հավասարեցնել հասարակությանը, թեեւ առանձին դեպքերում այն ապացուցում Է իր հանձնառությունը համերաշխության սկզբունքներին, բայց ավելի հաճախ դրանք առանձին մարդկանց խմբեր են, որոնք միավորված են շահերով ու թեմաներով՝ թելադրված թուլությամբ»,- հավելել Է Հռոմի պապը: «Տեղ Է բացվում Էթիկական, սեռական, կրոնական բնույթի ամեն տեսակ նախապաշարումների տարածման համար: Եվ այդ ցանցը մեր առջեւ դնում Է Էթիկական, քաղաքական, իրավաբանական, տնտեսական բովանդակության հարցեր, որոնք ծառացած են նաեւ Եկեղեցու առջեւ»,- նշել Է քահանայապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: