«Երկրորդ կուրսից տարբեր աշխատանքներ եմ արել, այդ թվում` սպասարկման ոլորտում». Արուսիկ Գրիգորյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Երկրորդ կուրսից տարբեր աշխատանքներ եմ արել, այդ թվում` սպասարկման ոլորտում». Արուսիկ Գրիգորյան. life.tert.am

23-ամյա դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է մասնագիտական ճանապարհի, իր հետաքրքրությունների և անձնական կյանքի մասին:

Արուսիկը սովորում է Թատերական ինստիտուտում, Դերասանական արվեստ բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող է, զուգահեռ շարունակում է աշխատանքը Մալյան թատրոնում, զբաղված է նաև Սունդուկյանի թատրոնում Սերժ Մելիք-Հովսեփյանի նոր ներկայացման մեջ: Այժմ աշխատում է մագիստրոսական թեզի վրա:

«Քանի որ ես դերասան եմ, հետազոտությանս համար այնպիսի թեմա եմ ընտրել, որում ինչ-որ չափով նաև իմ պրակտիկան արդարանա: Միշտ թաքուն երազանք եմ ունեցել դառնալու դերասանուհի: Մեր ընտանիքում չկա այս մասնագիտությամբ մարդ, սակայն մայրիկս շատ է սիրում թատրոն, հայրիկս՝ ֆիլմեր: Եթե անկեղծ լինեմ, Թատերական ինստիտուտ ինձ բերել է ֆիլմերի հանդեպ մեծ սերը, բայց ուսումնառության ընթացքում սկսեցի թատրոնն էլ շատ սիրել։ Հիմա, կարելի է ասել, սիրահարված եմ իմ մասնագիտությանը»,– ասել է նա:

Դերասանուհին պատմեց, որ մինչև սիրելի մասնագիտությամբ աշխատելը, ուսանողական տարիներին տարբեր ոլորտներում է աշխատել. «Ուսանողական տարիներին չէի կարող խաղալ թատրոնում կամ նկարահանվել, ուստի տարբեր միջոցներով էի փորձում գումար աշխատել: Երկրորդ կուրսից աշխատել եմ` սկսած սպասարկման ոլորտից մինչև այլ տեղեր: Ուղղակի ես սիրում եմ իմ գումարն ինքս աշխատել: Ես հիմա էլ ամաչում եմ իմ ծնողներից գումար վերցնել, որովհետև գտնում եմ՝ այն տարիքում եմ, որ ինքս ունակ եմ աշխատելու»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր