Ավարտվել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար հայտարարված երգի հայտերի ընդունման փուլը: Այս մասին հայտնում է Armenia in Eurovison էջը։
«Մրցույթի արդյունքում Հանրայինի ստեղծագործական թիմը ստացել է շուրջ 300 հայտ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
«Չեք պատկերացնի, թե սրտի ինչ թրթիռով ու ինչպիսի անհամբերությամբ էի սպասում Ձեր կողմից ուղարկված հայտերին։ Ու հիմա դժվարանում եմ բառերով բնութագրել, թե որքան շնորհակալ եմ բոլոր-բոլորին, որ մտածել եք իմ ու ելույթիս մասին, ստեղծագործել ինձ համար։
Ստացված հարյուրավոր հայտերից ինձ համար կան մի քանի արդեն սիրելի դարձած երգեր, որոնցից եւ պետք է ընտրություն կատարվի։
Մեր թիմին անհրաժեշտ է որոշակի ժամանակ վերջնական որոշում կայացնելու եւ եվրատեսիլյան երգն իմ սիրելի երկրպագուներին ներկայացնելու համար։ Ես շատ անհամբեր եմ, հուսով եմ` դուք նույնպես»,- ասել է Սրբուկը, ով այս տարի Հայաստանը կներկայացնի Եվրատեսիլ երաժշտական մրցույթում: