Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, երևում է` պետական մարմինների ղեկավարները լավ չեն հասկանում, երբ հայտարարում են, թե պարգևատրումների ցուցակները չեն հրապարակելու: Եթե չհրապարակվի, ապա դա կհանդիսանա թափանցիկ ու հաշվետու կառարման սկզբունքից անթաքույց նահանջ: Դուք կորցնում եք վստահությունը… Չպետք է կատարել քայլեր, որի համար կարող եք ամաչել կամ չկարողանաք հրապարակավ հաշվետվություն ներկայացնել…»:
https://www.facebook.com/asakunts/posts/2021713081461811