Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարգևավճարային չտեսությունը և Փաշինյանի օմբուդսմենությունը. ՀՀ վարչապետի ժնևյան արտահերթ ուղիղ եթերը, որը նվիրված էր պարգևավճարներին ապացույցն է այն բանի, որ մարզերի և գերատեսչությունների բյուջեների տարրական գրպանման դաբռոն հենց վարչապետն է տվել… Այլ կերպ չի կարելի մեկնաբանել նրա շատ վատ ստացված «օմբուդսմենությունը» այդ արարքի նկատմամբ… Պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ այն, ինչ ինքն ասում է՝ չի նշանակում, որ ճշմարտության վերջն է…
Ո՞վ է նրան ասել,որ պարգևավճարներն աշխատավարձի մաս են… Այդպիսի բան չկա… Պարգևավճարները պարտադիր չեն և կարող են չտրամադրվել… Ժողովրդուրն այն անվանում է «13-րդ աշխատավարձ»… Գոնե դա պետք է հուշեր, որ բարոյականությունից ելնելով, այդ պարգևավճարը պետք է ստանային նրանք, ովքեր 1 տարի աշխատել են, այլ ոչ թե գյոռմամիշ և չտես որոշ պաշտոնյաների պես, որոնք պարգևատրում են իրենց ու իրենց շրջապատին՝ աշխատելով ընդամենը 3-8 ամիս… Իշխանական զավեշտներից է նաև այն, որ որոշ մարզպետներ կրկնակի պարգևավճարներ են տվել իրենք իրենց և շրջապատին… Երևում է` Ամանորի սեղանը զարդարելու համար գումարի պակաս են ունեցել…
Պարոն Փաշինյանը պարգևավճար տրամադրելը պայմանավորում էր նաև կոռուպցիայի դեմ պայքարով և լավ մասնագետներին պետական համակարգում պահելով, որոնք, իբրև թե ոչ պետական համակարգում աշխատելիս մի քանի միլիոն դրամ են ստացել, իսկ տեղափոխվելով մարզպետարաններ կամ պետական հիմնարկներ` 600 հազար դրամ են ստանում… Հետաքրքիր է` «ՔՊ»-կան ո՞ր մարզպետներն են ու իրենց կողմից դրամական պարգև ստացած իրենց շրջապատներն են ոչ պետական սեկտորից պետական տեղափոխվել, որ նախկինում ստացել են մի քանի միլիոն դրամ աշխատավարձ…
Նախկին գյուղապետը, նախկին ուսուցիչը, թե ո՞վ… Չեմ ասում, որ Փաշինյանի ասած մասնագետներ չեն ներգրավվել պետական համակարգում… Բայց նրանք մի քանիսն են, համոզված եմ… Իսկ եթե գլոբալ… Եթե որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում աշխատել պետական համակարգումում, ապա ինչպես ասում են՝ «Скатертью дорожка…Свято место пусто не бывает…»
Օրինակ, հետաքրքիր է, այդ ինչ մասնագետ է ՊԵԿ նախագահի գործավարուհին, որ Հայաստանի նման երկրում նրան վճարվել է 2 մլն. 763 000 դրամ պարգևավճար… Չլինի ՊԵԿ նախագահի գործավարուհին Օքսֆորդի կամ վատագույն դեպքում Լոմոնոսովի անվան համալսարաններն է ավարտել… Հետաքրքիր է` այդ ինչպես է նա պատասխանում հեռախոզանագերին կամ սուրճ մատուցում, որ ՊԵԿ նախագահը նրան պարգևատրել է 5,7 հազար դոլարով… Կամ ՊԵԿ նախագահի խոսնակը, ում «ուվաժաեմի շեֆը» պարգևատրել է 2 մլն 30.000 դրամով…
Այդ ինչպիսի՞ հաղորդագրություններ է նա պատրաստում ՊԵկ նախագահի համար, որ ՊԵԿ նախագահն այդպես առատաձեռն է գտնվել նրա հանդեպ… Այս երկու, հավանական է, տիկնանց կողքին ուղղակի «հրեշտակ» է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդականը, ով ստացել է ընդամենը 1 մլն 574 000 դրամ… Երևի լավ խորհուրդներ չի տալիս պատրոնին…
Իսկ այ գործավարուհին և մամլո խոսնակը տաժանակիր աշխատում են և հայաստանյան պայմաններում «Ջենիֆեր Լոպեսյան» հոնորարներ ստանում… Նույն խայտառակ իրավիճակն է Երևանի քաղաքապետարանում… Ինչպե՞ս կարելի է իշխանության գալ 2018-ի սեպտեմբերին և նույն թվականի դեկտեմբերին մոտ1 միլիոն դոլարի պարգևներ վճարել ու ընդդիմանալ բացահայտել, թե ովքեր են արժանացել պարգևավճարների… Դե սրանց կողքին մարզպետները և նրանց «քիփիլիկ» շրջապատները հրեշտակներ են երևում… Ավելի լավ կլիներ, եթե պարոն Փաշինայնը լռեր…
Շատ վատ ստացվեց «պարգևավճարային» օմբուդսմենությունը նրա մոտ… Այո՛, պարգևավճարներ տալով օրենք չի խախտվել, բայց մենք միայն օրենքներով չենք շարժվում… Կան չգրված բարոյականության նորմեր, որոնք շատ կոպիտ են խախտվել այս պարգևավճարները տրամադրելիս… Նախորդները կորցրեցին իշխանությունը հենց այդ պատճառով… Գրեթե ամեն ինչ անում էին օրենքով՝ թքած ունենալով բարոյականության նորմերի և մարդկային արժանապատվության վրա… Պատասխանը ստացան 2018-ի գարնանը, որը, հուսամ, պետք է դաս լինի նոր իշխանությունների համար…»:
Պարգևավճարային չտեսությունը և Փաշինյանի օմբուդսմենությունըՀՀ վարչապետի ժնևյան արտահերթ ուղիղ եթերը,որը նվիրված էր…
Gepostet von Գագիկ Լևոնի Համբարյան am Mittwoch, 23. Januar 2019