Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարությունը փոխանակ միջոցներ ձեռնարկի առողջական ծանր վիճակում հայտնված եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանին որևէ բուժհաստատություն տեղափոխելու, խեղաթյուրված պարզաբանումներ է տարածում, ընդ որում զինվորն այդ օրին է հասել զինվորական ծառայության ընթացքում՝ ծեծի և բռնության արդյունքում:
Տուժողի կարգավիճակ ունեցող անօգնական զինվորին շարունակում են պահել իրենց հսկողության տակ գտնվող ռազմական ոստիկանությունում: Սա անմարդկային վերաբերմունք է և խոշտանգում: Այդ կիսատ պռատ, խեղաթյուրված պարզաբանումները տարածելու փոխարեն լավ կլիներ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեր զինվորին, ինչպես դա միշտ արել է նախկին նախարար Սեյրան Օհանյանը»:
Պաշտպանության նախարարությունը փոխանակ միջոցներ ձեռնարկի առողջական ծանր վիճակում հայտնված եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանին…
Gepostet von Zhanna Alexanyan am Donnerstag, 24. Januar 2019