
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի գրառումը. «Տպագիր առաջին գիրքս է շուրջ 200 լուսանկարներով, որում անդրադարձել էի Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայում թաղված հայ հոգևորականներին և երևելի հնդկահայերին՝ զետեղելով նրանց տապանաքարերի լուսանկարները, վերծանելով արձանագրությունները, և նյութը հարստացնելով հարակից տեղեկություններով։
12 տարի անց շատ տապանաքարեր այլևս անընթեռնելի են կամ նրանց արձանագրություններն ընդհանրապես ջնջվել են հիմնականում եղանակի պատճառով, բայց այս ուսումնասիրության շնորհիվ դրանք փրկվեցին։ Հնդկահայ գաղութում և Հայոց Մարդասիրական ճեմարանում ծառայությանս 3 տարիների հանրագումարն է այս աշխատությունը։ Բայց անելիքները շատ են․․․»: