Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախկին հանցավոր ռեժիմի սխալները. Իլհամ Ալիև. 1in.am
Advertisement 1000 x 90

Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախկին հանցավոր ռեժիմի սխալները. Իլհամ Ալիև. 1in.am

«Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախկին հանցավոր ռեժիմի սխալները:

Նա պետք է կարճ ժամանակում բանակցային ճանապարհով օկուպացիոն ուժերը դուրս բերի մեր հողերից և Ադրբեջանի քաղաքացիներին հնարավորություն տա վերադառնալ իրենց հարազատ, պատմական հողեր:

Նրանք որքան շուտ դա հասկանան, այնքան լավ կլինի նրանց համար, տարածաշրջանի համար: Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ մենք մտադիր չենք հաշտվել նման իրավիճակի հետ: Միջազգային իրավունքի նորմերն աջակցում են մեր դիրքորոշմանը, պատմական արդարությունը մեր կողմն է»:

Աղդամի Մուղամի կենտրոնի բացման արարողության ժամանակ հասարակայնության ներկայացուցիչների և արվեստի գործիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բոլորին քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է: Դա այդպես է եղել դարեր շարունակ, այդպես է այսօր, այդպես է լինելու նաև վաղը: Ուղղակի օգտվելով 1990-ական թվականների սկզբներին Ադրբեջանում տիրող քաոսից՝ Հայաստանն արտաքին ուժերի օգնությամբ օկուպացրեց մեր հողերի մի մասը: Սակայն, երկու տարի սրանից առաջ մենք ցուցադրեցինք, որ ռազմական ճանապարհով կարող ենք ազատագրել մեր հողերը: Ընթացիկ տարում Նախչըվանի ուղղությամբ իրականացված հաջող գործողությունների արդյունքում մեր վերահսկողության տակ անցավ ավելի քան 10 հազար հա մակերեսով տարածք, այդ թվում՝ ռազմավարական նշանակության բարձունքներ:

Այսօր մենք լիովին վերահսկում ենք ռազմավարական նշանակություն ունեցող կոմունիկացիաներ, ճանապարհներ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհներ», – հայտարարել է Իլհամ Ալիևը:

1in.am