Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները 2019» ցանկը, որի եռյակում է հայտնվել ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Ամսագիրը հիշեցնում է, որ «Տաշիր»-ը 2018 թվականին բացել է առաջին Family Room կահույքի կենտրոնը: Մինչև 2023-ը ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել «Հաղթանակի այգին», որը կազմված է լինելու 35 հարկանի 3 աշտարակից, որոնց տանիքները կմիավորվեն բացօթյա պատշգամբով:
Ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խմբին է պատկանում 818 300 քառ. մետր առևտրային, 61000 գրասենյակային և 48 000 քառ. մետր պահեստային տարածք: Ընկերության եկամուտը տարածքների վարձակալությունից 2018-ին կազմել է 670 մլն դոլար:
Վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել են Киевская площадь ընկերության ներկայացուցիչներ Զարախ Իլիևը և Գոդ Նիսանովը: Ընկերության եկամուտը տարածքների վարձակալությունից կազմում է 1 մլրդ 565 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականում է Stichting INGKA Foundation-ը՝ 865 մլն դոլար եկամտով: