Կարմեն Դավթյան. «Էս ի՜նչ խառն ենք…»
Advertisement 1000 x 90

Կարմեն Դավթյան. «Էս ի՜նչ խառն ենք…»

Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

…Լինենք անկեղծ. այնտեղ, ուր մտնում են հեղափոխության «մեքենան» և սորոսյան փողերը, որևէ երկիր դեռ դրա արհավիրքների տակից դուրս չի եկել, չի կարողացել դիմակայել:

Խնդրի նրբությունն այսօր այն է, որ «հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համար այս զարգացումները (իրականում` անկումը) ևս շատ անսպասելի էին, ինչն էլ կրկնակի վտանգավոր է դարձնում խաղը թե՛ արտքաղաքական, թե ներքաղաքական առումներով:

Նկատենք` երկու զուգահեռ զարգացում համաժամանակյա տեղի ունեցան. պարգևավճարների «սինդրոմ» և Ալիև-Փաշինյան դավոսյան հանդիպում: Երկուսն էլ լուրջ «պատային» վիճակ պարտադրեցին խաղը ցայս «գրագետ» առաջ տանող, բուն նպատակները հմտությամբ քողարկող Փաշինյանի համար, որին, ըստ ամենայնի, թվում էր` կհասցնի «ադապտացվել» նոր իրողություններին, հնարավորինս մեղմ ու սահուն անցնել «հեղափոխության հայրերի» ու մոդերատորների` իր վրա դրված «բարձր պատասխանատվությանը»: Դավոսյան հանդիպմամբ Փաշինյանը հասկացավ` ոչ մեկին այս հեղափոխությունը խնայելու ցանկություն չունի, առաջին հերթին` հենց իրեն, քանզի արևմտյան խաղացողների գերնպատակն է թույլ չտալ Ռուսաստանին վերադասավորվել` նոր իրողությունների պայմաններում խաղը վերցնելով իր ձեռքը:

Այո, օրվա թիվ մեկ խնդիրը Հայաստանը ռուսական «ֆորպոստից» արևմտյան (իրականում` ամերիկյան) «պլացդարմի» վերածելն է, որտեղից Իրանը «դիտելն» ամենահարմարն է:

Դաժան է, բայց փաստ: Իրանն ամենից լավ «դիտվում» է նաև Ղարաբաղից, ու հենց դա էր պատճառը, որ գրեթե անելիք չունեցող (Արևմուտքն անգամ չէր հոգացել, որ հսկա թիմով Դավոս հասած Փաշինյանը գոնե մի քանի «սոլիդ» հանդիպում ունենա` երեքհոգանոց մի անհետաքրքիր հավաքի մասնակից-զեկուցող էր «դարձրել» նրան) Փաշինյանը Դավոսում էր` Ալիևի հետ «պատահական» հանդիպման համար, որին հաջորդեց Ջ. Բոլթոնի զանգը: Հասկանալի է` ԱՄՆ-ը շտապում է: ԱՄՆ-ը տագնապում է: Թույլ չի տալիս, որ Ռուսաստանը ևս շտապի` ոչ միայն Փաշինյանի մասով, գարնանը սպասվող ցույցերի միջոցով գահընկեց անի նրան (այստեղ որոնեք նաև Քոչարյանին անհարկի, իրավական խախտումներով կալանավորված պահելու «նուրբ» հանգամանքը), այլև անկանխատեսելի գործողություններ «հրահրի»:

Մեկ կարևոր արձանագրում ևս…



Նման նյութեր