Հայաստանը հետևում է Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և խաղաղ հանգուցալուծման հույս հայտնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,-նշում են ՀՀ ԱԳՆ-ում:
Հունվարի 23-ին Վենեսուելայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների: Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ զոհվել Է ցույցերի առնվազն 26 մասնակից: Բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակիցների: