«Ավելի լավ է գնալ բանտ ու Քոչարյանից հարցնել Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների պատմությունը, քան դրա շուրջ խոսել Ալիևի հետ»
Advertisement 1000 x 90

«Ավելի լավ է գնալ բանտ ու Քոչարյանից հարցնել Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների պատմությունը, քան դրա շուրջ խոսել Ալիևի հետ»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, Նիկոլ Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան հեռախոսազրույցը սուտ է ու ապատեղեկատվություն: Բայց, այնուամենայնիվ, ես չեմ հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ քննադատաբար մետենում դրա հնարավորությանը:

Վարչապետը ո՞ւմ հետ պետք է քննարկի Ղարաբաղյան հակամարտությունը, ֆեյսբուքյան վերլուծաբանների՞:

Ավելի քան օրինաչափ է, երբ պետության ղեկավարը երկրի առջև ծառացած առաջնային հիմնախնդիրներն ու մարտահրավերները քննարկում է նախորդ ղեկավարների հետ: Սա վկայությունն է այն բանի, որ Հայաստանը կայացած, ավանդույթներ ունեցող պետություն է:

Եթե անհրաժեշտություն լինի, ապա նմանատիպ քննարկումներ պետք է իրականացվեն ոչ միայն առաջին նախագահի, այլ նաև՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Ալեքսանդր Արզումանյանի, էդվարդ Նալբանդյանի և բոլոր այն մարդկանց հետո, որոնք փորձագիտական մակարդակով տիրապետում են հիմնախնդրին:

Հասկանում եմ, որ մոտեցումն այս որոշ մարդկանց մոտ հիստերիայի ալիք է բարձրացնելու: Բայց պետության ու հանրության շահը ամեն ինչից վեր է ու դրա կենսագործման ճանապարհին ֆեյսբուքյան հիստերիայի նոպաները երկրորդական են:

Ավելի լավ է գնալ բանտ ու Քոչարյանից հարցնել Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների պատմությունը, քան դրա շուրջ խոսել Ալիևի հետ»:

Իհարկե Նիկոլ Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան հեռախոսազրույցը սուտ է ու ապատեղեկատվություն: Բայց, այնուամենայնիվ, ես չեմ…

Gepostet von Կարպիս Փաշոյան am Freitag, 25. Januar 2019



Նման նյութեր