
Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան այցի ընթացքում մեկնաբանել է իր հայրանվան շուրջ Ռուսաստանում առկա թյուրըմբռնումները։
«Հորս անունը Վովա է»,- այսօր Ռուսաստանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ճիշտ դիմել` Նիկոլ Վովաևի՞չ, թե՞ Նիկոլ Վլադիմիրովիչ։
«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում ավելի ընդունված է Վլադիմիր անունը։ Բայց Հայաստանում Վովա անունը բավական մեծ տարածում ունի, հատկապես, այն սերնդի ներկայացուցիչների շրջանում, որին պատկանում է նաև իմ հայրը»,- ասել է Փաշինյանը։
Այսպիսով, ՀՀ վարչապետը շեշտել է, որ իրեն դիմելու ճիշտ ձևը Նիկոլ Վովաևիչն է։