
China Southern Airlines ավիաընկերությունը վիթխարի շանը թույլ է տվել ուղեկցել հաշմանդամ տիրոջը՝ որպես էմոցիոնալ աջակցություն չվերթում:
Այս մասին հաղորդել է Daily Mail-ը: Ինքնաթիռի սալոնում մեծ ալյասկյան մալամութին ցուցադրող տեսագրությունը հրապարակել են Weibo սոցիալական ցանցում, և այն վայրկենապես դարձել է վիրուսային: Կադրերում դարչնագույն շունը հանգիստ բազմած է ուղևորի նստոցին՝ դուրս հանելով լեզուն: Օգտատերերից շատերը նշել են, թե դեմ չէին լինի թռիչքն անցկացնել կենդանու կողքին, որն իրեն այդքան լավ է պահում: Ինչպես ասված է China Southern Airline-ի պաշտոնական հայտարարության մեջ, վարժեցված շներին, որոնք աջակցություն են ապահովում իրենց տիրոջը, թույլատրված է անվճար թռչել նրանց հետ: