
Backstreet Boys փոփ-խումբը թողարկել է DNA անվանումը կրող նոր ալբոմը: Այդ մասին հաղորդվում է խմբի պաշտոնական կայքում:
«Մենք նոր երաժշտության վրա աշխատել ենք ավելի քան երկու տարի, և ուրախ ենք այն ներկայացնելու ձեզ»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Սա մեր սիրելի ալբոմն է խմբի ողջ 25-ամյա պատմության ընթացքում»,- նշվում է Facebook-ի էջում: Դրա մեջ մտնում է 12 կոմպոզիցիա, որոնց թվում են՝ Don’t Go Breaking My Heart-ը, Chances-ը, No Place-ը և Breathe-ը:
Ալբոմը հասանելի է Apple Music-ում, Google Play-ում. այն կարելի է լսել նաև «Յանդեքս.Երաժշտությունում»: