Սիրիայի հետ կապված վերջին կարևոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ այն էր, որ երբ ամերիկացիները հայտարարեցին, որ դուրս են բերում իրենց ստորաբաժանումները Սիրիայից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էդողանի հանդիպեցին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սիրիական խնդրի շուրջ վերջին զարգացումներին, ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ «Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների միջև տեղի ունեցավ հանդիպում, և դրանով, կարծես թե, Իրանին երկրորդ պլան մղեցին. Իրանի նախագահի հետ կհանդիպեն ավելի ուշ։ Սա նշանակում է, որ Սիրիայում այն բացը, որ ստեղծվում է ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո, փորձում են լրացնել այս երկու երկրներն ավելի ակտիվ, քան Իրանը։ Պետք է ասեմ, որ 2018 թվականին Թուրքիայի և ՌԴ-ի ղեկավարների մեջ տեղի է ունեցել 7 առանձնազրույց, 18 հեռախոսազրույց, իսկ սա նշանակում է, որ թուրք-ռուսական հարաբերությունները դրական են ընթանում, և այս երկրները կարողանում են ընդհանուր դաշտ գտնել»,- ասաց արևելագետը։ Վերջինիս խոսքով՝ հավանաբար, ՌԴ միջնորդական առաքելության արդյունքն է, որ Թուրքիան կփորձի հանդուրժել Սիրիայի նախագահ Ասադի ղեկավարությունը, եթե Ասադը համաձայնի վերադառնալ 1998 թվականի՝ Ադանայի համաձայնագրին։ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նաև Թուրքիայի ակտիվությանը Նախիջևանում և նշեց, որ թուրքական ակտիվացումն այս տարածաշրջանում ունի ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական կարևոր բաղադրիչ։ «Թուրքական մամուլը արդեն գրում է այն մասին, որ Թուրքիան Նախիջևանում նախապատրաստվում է ստեղծել իր 3-րդ ռազմաբազան իր սահմաններից դուրս․ այսինքն՝ օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն ունի Թուրքիայի կարիքը Սիրիայում, Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում իր ոտքը դնելու տեղն ավելի ընդլայնել և ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Նախիջևանում։ Սա աշխարհաքաղաքական կարևոր գործընթաց է և, չեմ կարծում, որ ռուսների կողմից լուրջ հակազդեցության չի արժանանա, որովհետև սա արվում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակով»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ-ում ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակով՝ Թուրքիան Նախիջևանում 3-րդ ռազմաբազան է ստեղծում. Ռուբեն Սաֆրաստյան․ factor.am
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ