
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) հարցի շուրջը խորհրդարանում պահպանվող տարաձայնությունների ֆոնին պատգամավորներին քաղաքավարի երկխոսություն կազմակերպելու և ընդհանուր կարծիքի գալու քողարկված կոչ է արել: Ինչպես հայտնել է Sky News հեռուստաալիքը, այդ հայտարարությունը միապետն արել է հունվարի 25-ին Սենդրինգեմի իգական ինստիտուտի՝ հասարակական կազմակերպության 100-ամյակի առթիվ ունեցած իր ելույթի ընթացքում, որի ղեկավարն է նա:
«Անտաակույս, յուրաքանչյուր սերունդ ունենում է նոր մարտահրավերներ ու հեռանկարներ: Երբ մենք նոր պատասխաններ ենք փնտրում արդի դարաշրջանում, ես, օրինակ, գերադասում եմ ժամանակի կողմից ստուգված բաղադրատոմսերը, ինչպիսիք են լավ տոնը միմյանց հետ շփվելիս և տարբեր տեսակետների հարգումը, միասին հավաքվելը՝ որոշելու շփման ընդհանուր կետերը, և ընդհանուր պատկերը երբեք աչքաթող չանելը: Ինձ համար այս մեթոդները դուրս են ժամանակի ազդեցությունից, և ես դրանք խորհուրդ եմ տալիս բոլորին»,- ասել է Բրիտանիայի պետության գլխավորը, որն ավանդաբար քաղաքականապես չեզոք դեմք է: