Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքները, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոչ մի արդյունք չկա, քանի որ դա պարզապես շփում է եղել. «Այդպիսի շփում մենք ունեցել ենք նաև Դուշանբեում: Ճիշտ է, Դուշանբեում մենք ունեցել ենք հստակ արդյունքներ: Մենք շփվել ենք նաև Սանկտ Պետերբուրգում, որը նույնպես պարզապես շփում էր: Ոչ Ալիևը, ոչ ես, ոչ էլ որևէ մեկը ինչ-որ արդյունքներ այդ հանդիպումից չի ակնկալել: Դա պարզապես խոսակցություն էր, շփում էր»,- ասել է նա:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այդ հանդիպմանը խոսել են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: «Ես ցանկանում եմ ասել, որ փաստացի սրանք բանակցություններ չեն: Սրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում և Ալիևը, և ես խոսում ենք մեր ընկալումների մասին՝ ինչպես ենք մենք ընկալում այս խնդիրը, ինչպես են մեր ժողովուրդներն ընկալում այս խնդիրը»



Նման նյութեր