
Ֆլորիդայում ձերբակալվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին քաղաքական խորհրդական Ռոջեր Սթոունը: Այդ մասին հունվարի 25-ին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակին:
Նրա տվյալներով՝ Սթոունին մեղադրանքներ են առաջադրված յոթ կետով, մասնավորապես, վկաների վրա ճնշում գործադրելու, արդարադատությանը խոչընդոտելու և կեղծ ցուցմունքներ տալու մեջ: Գործակալությունը նշում է, որ մեղադրանքները չեն վերաբերում 2016 թվականի ընտրարշավի ընթացքում Ռուսաստանի ղեկավարության հետ Թրամփի նախընտրական շտաբի ենթադրյալ նախահամաձայնությանը, որը հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննության հանգուցային հարցն է:
Սպասվում է, որ Սթոունը դատարանի առջև կկանգնի հունվարի 25-ին ավելի ուշ: