Տղային այրել են Մոսկվայում. բժիշկները պայքարում են դեռահասի կյանքի համար. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Տղային այրել են Մոսկվայում. բժիշկները պայքարում են դեռահասի կյանքի համար. armeniasputnik.am

Հասակակիցներն օգնելու փոխարեն հեռախոսով նկարել են 15-ամյա ընկերոջ այրվելու տեսարանը։ Սարսափելի դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում:

Հասակակիցները դյուրավառ նյութ են լցրել 15 տարեկան պատանում վրա, նրա մարմնի 98 տոկոսն այրված է։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։

Տղան ծանր վիճակում տեղափոխվել է այրվածքային վերականգնողական բաժանմունք։ Նրա կյանքը պահպանում է թոքերի արհեստական օդափոխման սարքը։

Կայքի տվյալներով` տղայի վիճակը ծանր է։

Քննչական մարմնի տվյալներով` հունվարի 24-ի երեկոյան 15-ամյա դեռահասը այրվածքներ է ստացել` երկու անչափահաս ընկերների հետ գտնվելով բնակելի տան շքամուտքում։ Դեպքի վայրի զննության ընթացքում քննիչները գտել են թիթեղյա աման` նավթին բնորոշ հոտով։

Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», տղային այրելուց հետո նրա ընկերները հանել են հեռախոսները և օգնելու փոխեն սկսել են նկարել։

Քրեական գործ է հարուցվել։

armeniasputnik.am



Նման նյութեր