
Հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է դրված և պայթելու է: Նշված վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկանության ծառայողներ և կինոլոգներ, ովքեր պարզում են՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: