2014 թվականին Լեապոլդո Լոպեսը Վենեսուելայում հիմնադրում է Հանրային կամք (popular will, որ նաև կարելի թարգմանել քաղաքացու որոշում ? ) սոցիալ դեմոկրատական ցենտրիստական կուսակցությունը: Նրա կուսակցությունը սկսում է ցույցեր կազմակերպել Վենեսուելայի ներկա դիկտատոր նախագահին իշխանությունից հեռացնելու համար: Այս կուսակցության շատ առաջնորդների ձերբակալում են, Լոպեսը մինչև հիմա կալանքի տակ է: Լոպեսի մասին գիտեմ ընդհանուր ընկերներից` համակուրսեցիներից որոնք Վենեսուելայից են: Լոպեսը նույնպես Հարվարդի համալսարանի շրջանավարտ է:
Նոր ինքնահռչակ անցումային նախագահ Խուանը այս կուսակցությունից է: Խուանի անցումային նախագահ ինքնահռչակվելու հանգամանքը ԱՄՆ, Կանադայի և մի քանի այլ երկների կողմից ճանաչելը պատահականություն չէ:
Նիկոլաս Մադուռոն բառի բուն իմաստով կեղեքել է Վենեսուելան, միայն վերջին մի քանի տարվա ընթացքում երեք միլիոն մարդ է լքել երկիրը: Նրան առաջիկայում հեռացնելու են իշխանությունից, և էս կարգին տղերքը կգան իշխանության: Իսկ մեր իշխանությունները լավ կլինի կամ լռեն կամ ավելի արդար գնահատականներ հնչեցնեն Վենեսուելայի ներկա գործընթացների մասին: Ռուսներին պարտադիր չի ամեն հարցում հաճոյանալ:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: