«Մեր հեղափոխականները պետք է կողմնորոշվեն». Հովսեփ Խուրշուդյան
Advertisement 1000 x 90

«Մեր հեղափոխականները պետք է կողմնորոշվեն». Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ պարզակենցաղության՝ երկրների ղեկավարներին կարելի է բաժանել երկու մասի՝ Նելսոն Մանդելա, Հոսե Մուխիկա, Մահատմա Գանդի, Անգելա Մերկել, Գոլդա Մեիր: Սա իրապես ազատ, անկաշկանդ եւ ոգեղեն մարդիկ են եղել եւ պատահական չէ, որ հսկայական ավանդ են ունեցել իրենց երկրները ավելի ազատ, արդար ու հզոր դարձնելու գործում:

Մյուս տեսակը՝ Ֆերդինանդ Մարկոս, Վլադիմիր Պուտին, Հեյդար Ալիեվ, Իլհամ Ալիեւ եւ այլն:

Մեր հեղափոխականները պետք է կողմնորոշվեն հստակ եւ միարժեքորեն, թե այս երկու ցանկերից որ մեկն է իրենց համար ընդօրինակելի: Որպեսզի մենք էլ հասկանանք թե 1-2 տարուց իրենց ախորժակները ուր են հասնելու եւ որ ճանապարհով են, ընդհանրապես, պատրաստվում տանել երկիրը»:

Ըստ պարզակենցաղության՝ երկրների ղեկավարներին կարելի է բաժանել երկու մասի՝ Նելսոն Մանդելա, Հոսե Մուխիկա, Մահատմա Գանդի,…

Gepostet von Hovsep Khurshudyan am Freitag, 25. Januar 2019