2019-ը երիտասարդ երգչուհի Մաշ Իսրայելյանը սկսում է երաժշտական նորությամբ: Փետրվարի 14-ին նա լսարանին կներկայացնի նոր տեսահոլովակ: Նոր տեսահոլովակը նկարահանվել է «Սերս քո անունով» երգի հիման վրա, որի երաժշտության և խոսքերի հեղինակը երգչուհու պրոդյուսեր Արման Անտոնյանն է:
«Սիրո տոնին ընդառաջ այս անգամ որոշեցինք ավելի մեղեդային երգ ներկայացնել: Այն գեղեցիկ սիրո պատմություն է, ինչի կարիքը, կարծում եմ, այդ օրերին բոլորը զգում են»,- ասաց երգչուհին:
Նրա խոսքով, սիրային պատմությունը փորձել են վերարտադրել տեսահոլովակում, որի ռեժիսորն Ապեր Արեգունին է: Մաշը նշեց, որ նկարահանումներն իրականացվել են ինչպես տաղավարում, այնպես էլ դրսում:
«Չեմ ուզում բացել փակագծերը, սակայն կարծում եմ՝ բավականին հետաքրքիր ու տարբերվող տեսահոլովակ է, որն ունի գեղեցիկ սյուժետային գիծ: Այն մաքուր ու գեղեցիկ սեր նկարագրող, հետաքրքիր լուծումներով հագեցած աշխատանք է»,-ասաց նա և ավելացրեց, որ տեսահոլովակի հերոսին մարմնավորել է Նորայր Եղյանը:
Ամբողջությամբ՝ life.tert.am