Բրիտանիայից 27-ամյա Քլեր Լիսոնը 30 000 ԱՄՆ դոլար է ծախսել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար։ 2007-ից Քլերը ամեն ինչում փորձել է նմանվել 35-ամյա գեղեցկուհուն։
Կրկնօրինակել է նրա սանրվածքը, դիմահարդարումը, հագուստի ոճը, անգամ հատուկ բարձիկներ է օգտագործել հետույքը մեծացնելու համար։ Սակայն 27-ամյա կինը արդեն հոգնել է Քիմի հետ համեմատվելուց. «Ես արդեն հոգնել եմ Քիմ Քարդաշյանի հետ համեմատվելուց։ Ես անհատ եմ։ Հիմա ինձ հիմարի նման եմ զգում և զղջում եմ, որ ցանկացել եմ նրան նմանվել»,- խոստովանել է Քլերը։
i-gency.ru