Վանաձորի «Երկաթուղայինների այգու» տարածքը մեծ աղբանոց է հիշեցնում։ Տարիներ առաջ կանաչ գոտու մի զգալի մասն զբոսայգուց օտարվեց եւ հայտնվեցին չգիտես վարձակալներ, թե սեփականատերեր, անճաշակ սրճարաններ, ցանկապատներ ու պարիսպներ։ Անավարտ շինարարական աշխատանքներն իրենց հերթին աղճատեցին ու այլանդակեցին կենցաղային աղբից խեղդվող այգու պատկերը։ Այստեղից թուրքը չի անցել։ Սա համայնքային իշխանությունների, իրավապահ մարմինների ու տնտեսվարող սուբյեկտների հանցավոր անտարբերության, մեր անդաստիարակության ու վայրենության հանրագումարն է։ Եվ սա Վանաձորի կենտրոնն է, քաղաքապետարանի ու մարզպետարանի քթի տակ…
Շատերի համար հենց այստեղից է սկսվում մեր կողմից լքված քաղաքը։
ՀԳ – Լուսանկարներն արվել են ժամեր առաջ։