Ավետիք Իշխանյան. «Ի պաշտպանություն «Տեր Թոդիկի» դպրոցի՞»
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Ի պաշտպանություն «Տեր Թոդիկի» դպրոցի՞»

Քիչ առաջ կարդացի հունվարի 25-ին Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին՝ ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի և գյուղի քահանա Տեր Ղազար Պետրոսյանի միջև։ Որքանո՞վ է հավաստի միջադեպի (եթե իրոք այն եղել է) նկարագրությունը, թե նախարարը անհարգալից է խոսել քահանայի հետ։ Իհարկե, անհարգալից խոսելը ցանկացած մարդու հետ, հատկապես կրթության նախարարի կողմից անընդունելի է։ Բայց արդյո՞ք անհարգալից է եղել նախարարը։ Չգիտեմ։ Գուցե միայն այն հանգամանքը, որ նախարարն ուղղակի հետաքրքրվել է, թե քահանան ի՞նչ գործ ունի դպրոցում, մեր կղերականներն ու «պահպանողականները» ուռեցրել, դարձրել են «հայոց հարցը»․ էլ Մեսրոպ Մաշտոց, էլ Մովսես Խորենացի և այլն։

Իսկապես, 21-րդ դարում անկախ Հայաստանի դպրոցներում, ուր մեր երեխաները պետք է ստանան ժամանակակից կրթություն, այդ թվում բնագիտական առարկաներից․․․ ի՞նչ գործ ունի քահանան։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր