«Ցածր աշխատավարձը մի՛ դարձրեք կոռուպցիայի հիմնական պատճառ». Արսեն Բաբայան
Advertisement 1000 x 90

«Ցածր աշխատավարձը մի՛ դարձրեք կոռուպցիայի հիմնական պատճառ». Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ հանրային ծառայողը պիտի բարձր աշխատավարձ ստանա, գոնե ինձ համար անվիճելի է։ Անվիճելի է նաև, որ հանրային ծառայողը բացի բարձր աշխատավարձից պետք է գերազանց աշխատանքի համար խոշոր պարգևատրում ստանա։ Բայց խնդրում եմ, ցածր աշխատավարձը մի դարձրեք կոռուպցիայի հիմնական պատճառ։ Կոռուպցիոները միշտ կմնա այդպիսին, անկախ ստացած բարձր աշխատավարձից, իսկ կոռուպցիան մերժողը մշտապես կմնա այդպիսին, անկախ աշխատավարձի ցածր լինելուց»։



Նման նյութեր