58-ամյա Ցեկալոն ամուսնանում է հոլիվուդյան դերասանուհու հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

58-ամյա Ցեկալոն ամուսնանում է հոլիվուդյան դերասանուհու հետ

Վերջերս հայտնի պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն հայտարարել է, որ բաժանվել է կնոջից՝ Վիկտորիա Գալուշկոյից և պատրաստվում է ամուսնանալ Դարինա Էրվինի հետ: Լրագրողները պարզել են, որ Դարինան էպիզոդներում նկարահանվել է «Կատարյալ սպանություն», «Մանրուքներ ծննդյան տարեդարձի համար» (Շերոն Սթոունի հետ), ֆիլմերում:

Նախկինում Դարինան աշխատել է լոսանջելեսյան Theater 68 թատրոնում: Բացի այդ, Ցեկալոյի հարսնացուն մերկ բնորդներ է նկարում:

Լուսանկարիչ Ֆիլիպ Քալմբաչը պատմել է, որ աղջիկը վաղուց է բնակվում ԱՄՆ-ում, մայրը ռուս է, հայրը՝ կորեացի:

Ըստ ասեկոսեների, Ցեկալոն Դարինայի հետ ծանոթացել է Իգոր Ժիժիկինի միջոցով, որը հաճախ է մեկնում Հոլիվուդ: Իր հերթին՝ Դարինան բարեկամություն է անում Ցեկալոյի գործընկեր Իվան Սամոխվալովի հետ:

Ալեքսանդր Ցեկալոյի և Դարինա Էրվինի տարիքային տարբերությունը 20 տարի է, գրում է СтарХит-ը:

soulpost.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը