
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Այսօր պարոն Վանեցյանի մոտ հերթական քննարկմանն էինք, բնականաբար ֆուտբոլային քննարկումներից առաջ շնորհավորեցինք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ, ես էլ տեղեկացրի, որ սոցցանցերում ֆլեշմոբ է ու մարդիկ իրենց ծառայության տարիների լուսանկարներն են հրապարակում: Պարզվեց, որ պարոն Վանեցյանի մոտ փոքր ալբոմ կա, մի երկու լուսանկար հրապարակելու գայթակղությանը չդիմացա: Հեռավոր 1997թ.»: