Սթիվ Հյուն, ով անվտանգության մասնագետ է, բացատրել է, թե որքան հեշտ է տեղեկություններ իմանալ անձի մասին ինքնաթիռ նստելու կտրոնի միջոցով։ Marketium.ru-ն գրում է, որ ինքնաթիռ նստելու կտրոնն ավելի շատ տեղեկատվություն է պարունակում, քան դուք մտածում եք։ Այնտեղ նշված են ոչ միայն ձեր անունը, ազգանունը, հատկացված տեղը։ Այն պարունակում է նաև գաղտնի տեղեկատվություն։ Ունենալով այդ տեղեկությունները՝ կարելի է փոխել կամ ընդհանրապես չեղարկել ձեր թռիչքը։ Տվյալներին մուտք ունենալն առավել հեշտ է, քան դուք մտածում եք։ Ինքնաթիռ նստելու կտրոնում ֆիքսված են նաև ավիատոմսի համարը կամ ամրագրման կոդը, ինչպես նաև՝ շտրիխ կոդը։
Լուսանկարը համացանց ներբեռնել է օգտատերերից մեկը։ Ուղևորը թռչում էր Australian Virgin Australia ավիաընկերության ինքնաթիռով. նա տոմս էր ամրագրել «Delta Airlines» թռիչքի համար։ Պարզվեց, որ կարելի է ստանալ էլեկտրոնային տոմսի համարը, ամրագրման կոդը և նույնիսկ՝ գրանցված ուղեբեռի քանակը։ Delta համակարգի միջոցով հնարավոր է մուտք անել ուղևորի անունն ու ազգանունը, ինչպես նաև էլեկտրոնային տոմսի համարը և ամրագրման կոդը։ Այս տվյալների հիման վրա հնարավոր է իմանալ ուղևորի երթուղին, տոմսի համարը, վճարման մանրամասները՝ վճարման ամսաթիվը և քարտի վերջին 4 համարները, որով կատարվել է վճարումը… Եթե հրապարակում եք ինքնաթիռ նստելու կտրոնը, պետք է պատրաստ լինեք, որ կարող են գտնվել մարդիկ, ովքեր կցանկանան փոխել ձեր թռիչքի մանրամասները կամ չեղարկել այն՝ ստեղծելով բազմաթիվ այլ խնդիրներ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը