Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումը. Ներկայացնենք մի ուշագրավ պատմական փաստաթուղթ. այն նորաստեղծ Հայկական ազգային բանակի համար 1919 թվականին նախատեսվող ծախսերի բյուջետային նախահաշիվն է՝ կազմված Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության կողմից և հաստատված 1919 թ. հունվարի 10-ին կայացած խորհրդարանի 59-րդ նիստում.
«Օրակարգի հարցերն են. …2. Զինվորական մինիստրության նախահաշիվը: Պատգամավոր Բաբալյանը կզեկուցի զինվորական մինիստրության նախահաշվի մասին:
Բաբալյան – 1919 թվի համար զինվորական կոմիսիան ներկայացնում է հետևյալ նախահաշիվը.
Մատակարարման բավարարման համար – 24,953,378 ռ.
Հրետանու – 456,000 ռ.
Ճարտարապետական – 32,520 ռ.
Տեխնիկական ծախսերի – 241,020 ռ.
Բժշկաառողջապահական ծախսերի բավարարման համար – 177,700 ռ.
Բնակարանային բավարարման համար – 2,311,302 ռ.
Հատուկ ծախսեր – 240,000 ռ.
Լոռու շրջանի ռազմաքաղաքական վարչության համար – 23,600 ռ.
Ընդամենը – 28,435,520 ռ.»: