Դերասանուհի Աննա Հարությունյանի և դերասան Միքայել Պողոսյանի հարաբերությունները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Այս փուլում դրանք նոր թափ են ստացել, քանի որ երկուսն էլ գտնվում են ԱՄՆ-ում։
Tert.am Life-ի հետ զրույցում Աննան հայտնել է, որ ԱՄՆ-ում են Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի ստեղծագործական կազմով, քանի որ հունվարի 24-ին Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան:
Այս օրերին համացանցում լայն տարածում գտավ մի նյութ, ըստ որի` Միքայել Պողոսյանն ու Աննա Հարությունյանն ամուսնացել են՝ չնայած իրենց միջև եղած 35 տարվա տարիքային տարբերությանը։ Թեև նյութի բովանդակությունն ու վերնագիրն այնքան էլ չէին համապատասխանում իրար, այն հասցրեց քննարկումների առիթ դառնալ, քանի որ զույգի սիրավեպի մասին լուրերը քննարկվում են արդեն մի քանի տարի։
Tert.am Life-ի հետ զրույցում Աննան անդրադարձավ իրենց ամուսնության մասին լուրերին և ասաց, որ ինքը չի ամուսնացել։
Ի դեպ, Միքայել Պողոսյանի ֆեյսբուքյան էջում կարգավիճակը նշված է` ամուսնալուծված։
Ամբողջությամբ՝ life.tert.am