Բանակի կազմավորվան 27-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով քիչ առաջ «Դվին» հյուրանոց էր ժամանել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրան մուտքի մոտ դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց կարճ ժամանակ անց՝ 2018թ. նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովը ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Յուրի Խաչատուրովին 2018թ. հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: