
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Twitter-ի իր պաշտոնական էջում զենքով նկար հրապարակելուց հետո դարձել է բազմաթիվ զվարճալի մեմերի հերոս:
Իր լուսանկարին կից Մասկը նշել էր, որ ցանկություն ունի համագործակցել հայտնի վիդեո-բլոգեր PewDiePie-ի հետ՝ Meme Review շոու անցկացնելով նրա հետ:
Բլոգերն արագ արձագանքել է Մասկի գրառմանն ու համաձայնել առաջարկին:
Միևնույն ժամանակ սոցցանցի օգտատերերը քննարկում են, թե ինչ առօրյա իրավիճակ է հիշեցնում Մասկի նման դիրքն ու լուսանկարը՝ այդ ընթացքում հասցնելով հորինել բազմաթիվ զվարճալի մեմեր նրա մասնակցությամբ: Մեմերում օգտատերերը նաև ցույց են տվել, թե ինչ կարող էր հայտնվել Մասկի ձեռքում հրանետի փոխարեն: