Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկապարտեզներում և դպրոցներում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սահմանված նորմայից
Advertisement 1000 x 90

Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկապարտեզներում և դպրոցներում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից:

Նկատի ունենալով Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկապարտեզներում և դպրոցներում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝ վերոնշյալ մարզերի թվով 12 մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, վարչական վարույթների շրջանակում իրականացված զննումների արդյունքում պարզվել է, որ 12 հաստատություններից 11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից:

Հարուցված վարչական վարույթների վերջնական արդյունքների և դրանց հիման վրա իրականացված գործողությունների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ:

med.news.am