Գագիկ Հարությունյան. «Ազգային կինոն պետք է ֆինանսավորվի ամբողջությամբ պետության կողմից»
Advertisement 1000 x 90

Գագիկ Հարությունյան. «Ազգային կինոն պետք է ֆինանսավորվի ամբողջությամբ պետության կողմից»

Մի անդրադարձ Հայ կինոյի մասին. Նախ ասեմ, որ ռեժիսոր Հոհաննես Գալստյանին չպետք է հասցնել այն աստիճանի, որ վերսկսի հացադուլը, ապա հավելեմ՝ այսօր հայկական կինոն բոլորովին հեռացել է իր ակունքներից: Պատճառը կինո կենտրոնի ղեկավարության անհասկանալի վարքագիծն է: Ես 92 թվականից ֆիլմեր եմ նկարահանել՝ ըստ հանդիսատեսի, մեծ մասը հաջողված: Վերջին ֆիլմը, որ արեցի Սոս Սարգսյանի պատմվածքի մոտիվներով, չգիտես ինչու չեն ցանկանում ցուցադրել, պատճառաբանում են, թե ինչ-որ մեկը չի հավանել: Այ դոնղուզնե՛ր, կինոն հանդիսատեսի համար է, ոչ թե ձեր բաջանաղի: Սցենար ենք ներկայացնում, ինչ- որ մալակասոսներ չեն հավանում: Ովքե՞ր են դրանք, որտեղի՞ց են հայտնվել՝ ոչ մեկս չգիտի: Ո՞վ որոշեց, որ պետությունը պետք է ֆինանսավորի ֆիլմի բյուջեի 30 տոկոսը: Ազգային կինոն պետք է ֆինանսավորվի ամբողջությամբ պետության կողմից: Ձեր անասուն սերիալները կարողանում եք ֆինանսավորել, իսկ երբ հերթը ազգային կինոյին է հասնում 50 հատ հանձնաժողով եք ստեղծում դեմ քվեարկելու առաջադրանքով: Փոխանակ բուլղարացու և գերմանացու ոտքերն ընկնեք, որ ձեր մասին ֆիլմ են ցանկանում նկարել, դրել STOP եք անում ձեր իսկ պարտավորված ֆինանսավորմանը: Խելքներդ գլուխներդ հավաքեք, էդ ձեր զրդուզիբիլ հանձնաժողովներին էլ ուղարկեք վարսավիրանոց, քանզի ուրիշ բանի ընդունակ չեն: Եթե Հովհաննեսը կրկին հացադուլի գնաց գաղութից դուրս չեք գալու, տիկնա՛յք և պարոնա՛յք:

Ռեժիսոր Գագիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր